ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր զորակոչին ընդառաջ ծառայությունից խուսափած զինակոչիկները դատարանում են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները նախաքնության ավարտ են հայտարարում եւ դատարան են ուղարկում բոլոր այն անձանց գործերը, որոնք հրաժարվել են ծառայել բանակում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էրիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 29.02.2020թվականին կցագրվել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքում և պարտավոր է եղել ներկայանալ 2022 թվականի ձմեռային զորակոչին, սակայն խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջները, զինվորական ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում չի ներկայացել տարածքային ստորաբաժանում՝ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2022թ. ձմեռային զորակոչից։

Գուրգեն Ալաբիլիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 19.02.2014թվականին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում կանգնել է զինվորական հաշվառման, ենթարկվել բուժհետազոտման և 16.12.2016թվականին ստացել է տարկետում զինվորական ծառայության զորակոչից 10 ամիս ժամանակով, իսկ 18.01.2018թվականին կրկին ստացել է տարկետում 5 ամիս ժամանակով։ Այնուհետև 18.01.2024թվականին ԿԲՀ-ի կողմից ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և ենթակա է եղել զորակոչման 2023թվականի ձմեռային զորակոչին, սակայն խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները՝ վերոնշյալ զորակոչին չի ներկայացել Արարատի մարզի տարածքային ստորաբաժանում, որպիսի պայմաններում խուսափել է հայտարարված 2023 թվականի ձմեռային հերթական պարտագիր զինվորական ծառայության զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում։

Քնար Մանուկյան




Լրահոս