
Նոյեմբերի 17-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մասիսի քաղաքապետարանից ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկել Մասիսի քաղաքապետարանի աշխատակից, նախկինում դատապարտված, 25-ամյա Արթուր Ղ.-ին:Նրա գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 5,6 գ կշռով դեղնականաչավուն զանգված, իսկ աշխատասենյակի գրասեղանի դարակից՝ 1,5 գ դեղնականաչավուն չորացված կանեփանման զանգված:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն: