ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը Երեւան քաղաքի Ավանի դատարանում է։2018թվականի հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու քրեական գործով նա մեղադրյալի աթոռին է։ Վերջինս իր վերջին խոսքը ասաց դատարանում։
Մեղադրող դատախազը պահանջել է 11տարվա ազատազրկում ։Դատավոր Հարություն Մանուկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցել էր՝ հեղափոխության օրերին Երևանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, և այդ միջոցները կիրառվել են։
Նիստի ավարտից հետո մի քանի հարցեր են հղեցինք ՀՀ նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանին, թե ինչու է ՀՀ արդարադատությունը այդքան խիստ իր նկատմամբ։ Մասնավորապես՝ քրեական գործերից մեկով մեղադրող դատախազը պահանջել է 9 տարվա ազատազրկման դատապարտել Լևոն Երանոսյանին, իսկ ահա 2018 թվականին հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների վրա լուսաձայնային նռնակ կիրառելու համար՝ 11 տարի ազատազրկում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան