ՍԴ նախագահն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպման ընթացքում ընդգծել են«Դատական դիվանագիտության» զարգացման անհրաժեշտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի մայիսի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալելոյին։

«Ողջունելով հյուրերին, Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այնպես էլ՝ ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ու իրավունքի գերակայության խթանմանը։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ-ամերիկյան «Դատական դիվանագիտության» զարգացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ ՍԴ պատվիրակության ճանաչողական այցին Միացյալ նախանգներ, որի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ Գերագույն դատարանում և արդարադատության ոլորտի կառույցներում։

Նշվել է, որ նման այցը լավ հնարավություն է ՀՀ Սահմանադրական դատարանի և ԱՄՆ Գերագույն դատարանի միջև համագործակցությունն ու երկխոսությունը վերականգնելու և ակտիվացնելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս