Քեսաբում սպանվել է առնվազն 80 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 80 մարդ է զոհվել հայաբնակ Քեսաբի վրա թուրք գրոհայինների հարձակման արդյունքում:

Ինչպես գրում է newsarmenia.ru-ն Այս մասին լրագրողներին հայտնել է Արևմտյան Հայաստանի Ազգայի խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը:

«Համաշխարհային ԶԼՄ-ները տարբեր տեղեկատվություն են հաղորդում թուրքական հարձակման ժամանակ զոհված խաղաղ բնակիչների թվի մասին», – ասել է Աբրահամյանը:

Նա պատմել է, որ թուրքական կողմից Քեսաբի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 21-ին առավոտյան ժամը 5-ին, հարձակմանը մասնակցել է մի քանի հազար մարդ: Աբրահամյանի խոսքով, մինչև թուրք գրոհայինների հարձակումը Քեսաբում բնակվում էր 3,5 հազար մարդ, հիմնականում հայեր և ալավիտներ:

Նրա կարծիքով, թուրքական կողմի հարձակումը Քեսաբի վրա վրեժ էր կամ պատասխան Դամասկոսում և հարակից շրջաններում կառավարական զորքերի հաջողություններին:

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահն ընդգծել է, որ թուրք գրոհայինների գործողությունները հանդիսանում են միջազգային կանոնների խախտում, և կոչ է արել համապատասխան միջազգային կառույցներին, մասնավորապես ` ՄԱԿ-ին, անհապաղ արձագանքել և միջոցներ ձեռնարկել Սիրիայի տարածքով թուրք գրոհայինների հետագա առաջխաղացման դեմն առնելու համար:




Լրահոս