Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը 8-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայի ավարտվող առաջնությունում:
Պրո լիգայի նախավերջին՝ 33-րդ տուրում, «Ալ Ֆաթեհն» ընդունել էր «Ալ Խազմին» և Սելարայանի՝ 40-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ առավելության է հասել 2-1 հաշվով:
«Ալ Ֆաթեհը» 45 միավորով 7-րդն է, «Ալ Հիլյալը» 93 միավոր ունի, «Ալ Նասրը»՝ 79: