
Եգիպտոսի և ԱՄՆ-ի նախագահներ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին և Ջո Բայդենը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի իշխանությունների միջև անուղղակի բանակցություններում առաջընթացի հասնելու ուղղությամբ՝ համաձայնագիր կնքելու Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին ասվում է Եգիպտոսի ղեկավարի վարչակազմի հայտարարության մեջ, որը տարածվել է երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույցից հետո։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ որոշակի քանակությամբ մարդասիրական օգնություն կհասցվի Քերեմ Շալոմ անցակետ և կտեղափոխվի Գազա՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո», – նշվում է փաստաթղթում։
Ըստ հաղորդագրության՝ այդ միջոցը կգործի ժամանակավորապես, «մինչև իրավական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի պաղեստինյան կողմից Ռաֆահ անցակետի վերականգնման համար»։