ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Economist-ին տված հարցազրույցում ասել է, որ չգիտի, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի մաս։
Ինչպես գրում է հրատարակությունը, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը մնում է «հեռավոր»։ Նշվում է, որ Ստոլտենբերգի ծրագիրը ենթադրում է, որ հակամարտությունն ավարտվելուն պես Ուկրաինան տեխնիկապես պատրաստ կլինի դառնալ դաշինքի անդամ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ շատ կարևոր է, որ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները համապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին, այդ դեպքում, հնարավոր է, երկիրը կարողանա միանալ դաշինքին, ասվում է հոդվածում։
«Նույնիսկ եթե Ուկրաինայի մոտ ամեն ինչ ստացվի, նա կարող է երկար տարիներ չդառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- նշում է հրատարակությունը։