
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով իր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։
«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,-գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ վարչապետ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ հարկադիր վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում Ըստ նախնական տեղեկությունների ՝ վարչապետ Փաշինյանը ուղևորվում էր Տաշիր։