
«Պարի Նիժնի Նովգորդի» կիսապաշտպան Ալեքսանդր Տրոշեչկինը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3 լավագույն ֆուտբոլիստների անունները:
«Կնշեմ լավագույններին, բայց առանց հերթականության. «Կրասնոդարից»՝ Սպերցանը, «Զենիթից»՝ Կասյերան և «Դինամոյից»՝ Տյուկավինը»,- Տրոշեչկինի խոսքերն է մեջբերում Матч ТВ-ն:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ՌՊԼ-ի ընթացիկ առաջնության 28 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: