
Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով` երկրագնդի վրա տարեկան կատարվում է 100 մլն, ամեն րոպե 65 հազար, ամեն վայրկյան` 1000 սեռական գործողություն: Ինչպես հաղորդում է hotnews ը հղում կատարելով իտալական La Repubblica թերթին, իտալացի ռեժիսորները, ոգեշնչված այս վիճակագրությամբ, պատրաստվում են առաջիկայում ներկայացնել բազմասերիանոց ֆիլմ` Sexmundi, որը կպատասխանի սեքսին վերաբերող բոլոր հարցերին: Ֆիլմի ռեժիսոր Ռոբերտո Բլատտան հայտարարել է, որ ֆիլմը պետք է դառնա աուդիովիզուալ էրոտիկ հանրագիտարան բոլոր տարիքների համար: