
Կարևորելով գնումների գործընթացի թափանցիկ ապահովումը և հանրային կարծիքը՝ ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է դրել էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ:
Հանրային քննարկման է դրվել էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը:
«Ձեր կարծիքները և առաջարկությունները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»,-տեղեկացնում են ՆԳ նախարարությունից: