Վարչապետը իր ուղերձով պահանջում էր, որ հանրահավաքի մասնակիցները հայտնեն իրենց ծրագիրը. Ստեփան Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով։ Նա իր ուղերձում խոսեց սահմանազատման գործընթացի, իրական և պատմական Հայաստանի մասին։
ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, վերջինս պատասխանեց, որ այդ ուղերձի հասցեատերերը և՛ դրսում են, և՛ ներսում, խոսքը կիրակի օրը հանրահավաք նախաձեռնած առաջնորդների մասին է։
«Դրսին նա մեսիջ էր ուղարկում, որ պատրաստ է գնալ խաղաղության դրա համար, ըստ էության, գնում է միակողմանի զիջումների դա անվանելով սահմանազատում, սահմանագծում և դա կարող է բերել խաղաղության»։
Քաղաքագետի խոսքով՝ հանրահավաքի մասնակիցներին՝ ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը, Փաշինյանը դրեց խնդրի առաջ, որ վաղը՝ հանրահավաքի ժամանակ, արտահայտեն իրենց ծրագրի մասին։

 

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս