
Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներից մեկը РИА Новости-ին հայտնել է, որ ուկրաինացի ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոյին ` Սաշա Բելիին, վերացրել են երկրի հատուկ ծառայությունները:
Նա նշել է, որ Ալեքսանդր Մուզիչկոյի վերացման հատուկ օպերացիան իրականացվել է երկրի ՆԳՆ-ի օգնությամբ ԱԾՆ-ի կողմից ` ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոյի անմիջական ղեկավարությամբ:
«Օպերացիայի նպատակն էր ոչ թե Մուզիչկոյի չեզոքացումը, այլ նրան թատերաբեմից հեռացնելը», – ասել է РИА Новости –ի աղբյուրը: Նրա խոսքով, Մուզիչկոն վարկաբեկել է նոր ուկրաինական իշխանությունները, սեփական մոտեցումը դրսևորելով «Աջ սեկտորի» ղեկավարության ցուցմունքների հանդեպ: