Դավիթ Սարգսյանն ու Արծվիկ Մինասյանը հեռախոսազրույցներ են ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  ՀՅԴ-ն  հրավիրել է քննարկում «Նաիրիտ»  գործարանի առնչությամբ: Armlur.am լրատվականը այս առնչությամբ զրուցել էր   ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ, ով հայտնել էր, որ  քննարկմանը ի թիվս այլ գերատեսչությունների,  հրավիրել են նաև ֆինանսների նախարարությանը, սակայն ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը  բացառել է իր մասնակցությունը:

Armlur.am-ը փորձեց Դավիթ Սարգսյանից պարզել ` ինչո՞ւ չի մասնակցելու այսօրվա քննարկմանը: «Ես տեղյակ չեմ, ինչի մասին է խոսքը»,- ասաց նախարարը:

-Բայց պրն Մինասյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հեռախոսազրույց եք ունեցել և ասել եք, որ չեք գալու:

-Պրն Մինասյանի հետ մենք մեծ թվով հեռախոսազրույցներ ենք ունենում, չնայած ինքն ընդդիմության ներկայացուցիչն  է, բայց մենք շատ վաղուց ենք ճանաչում իրար:

-Այսինքն ` հրավեր չե՞ք ստացել:

-Ես տեղյակ չեմ, որ այսօր պաշտոնապես քննարկում կա և ես հրավիրված եմ:

Սոնա Դավթյան




Լրահոս