
Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Եթե քաղաքացիներն ունեն նման տեղեկություններ, կարող են դիմել ՆԳՆ ոստիկանություն: Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է: Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ, անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի»,- նշել է խոսնակը:
Ընդդիմադիր շարժման պաշտոնական էջով և մամուլով տարածվում է «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութ։