Կաթվածահար իրավիճակ է, արտաքին աշխարհի հետ կապ չունենք. Ախթալայի բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեբետ, Աստղև գետերի վարարման հետևանքով քաղաքները հեղեղել են, կան տուժածներ և զոհ։
ArmLur.am-ին բազմաթիվ փորձերից հետո հաջողվեց կապ հաստատել Ախթալայի բնակիչներից մեկի հետ։

Մեզ հետ զրույցում բնակիչը նշեց, որ ամեն բան սկսվել է գիշերը ժամը մեկից, սակայն դեռ ոչինչ չի դադարում։
Ախթալայի բնակիչը նաև նշեց, որ հոսանք չկա և կապը այդքան էլ լավ չէ։

«Ընդհանուր կաթվածահար իրավիճակ է, արտաքին աշխարհի հետ բնականաբար կապ չունենք։ Որ ասում են բլոկադա՝ կարծես սա լինի»,-նշեց Ախթալայի բնակիչը։




Լրահոս