
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հյուրասիրելու է մոտ 5 հազար տեղաբնակների անվճար լանչով: Ակցիան, որը կոչվում է “Կերակրի 5 հազարի”, անցկացվելու է Լոնդոնի կենտրոնական Թրաֆալգար հրապարակում, եւ դրա նպատակն է լինելու բրիտանացիների ուշադրությունը հրավիրել սննդամթերքի նպատակային ու խելամիտ օգտագործմանը:Բացի այդ, ակցիան նպատակ ունի սովորեցնել բնակչությանը մրգերն ու բանջարեղենը չգցելու զուտ տեսքի պատճառով: Լանչի նախնական չափաբաժինները բաժանելու է անձամբ քաղաքապետը: Բացի այդ, հրապարակում մի քանի հայտնի շեֆ խոհարարներ վարպետության դասընթացներ են անցկացնելու, թե ինչպես տնային պայմաններում առանց մնացուկների կերակուրներ պատրաստել: