ՖՈՏՈ. Աղետի պահին ուր է «կորել» առողջապահության նախարարը. նախարարի խոսնակը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեբեդ, Աղստև գերտերի վրարաման հետևանքով քաղաքները հեղեղվել են, կան տուժածներ և զոհ։
Բոլոր մարմինները տեղում են՝ ՆԳՆ, ՆԳՆ փրկարար ծառայությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, նույնիսկ վարչապետը, իսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չկա։
Բոլորը փնտրում են նախարարին, իսկ նախարարը երեկ մեկնել է Բրյուսել։

Համացանցում հասարակական, քաղաքական գործիչները, հասարակ մարդիկ հորդորում են սանավիացիայի ուղղաթիռներով տարհանել մարդկանց, սակայն նախարարը չկա, որ նման հրաման տա։

Ստացվում է ՀՀ իշխանություններն աստիճանաբար կորցնում են արտակարգ իրավիճակների կառավարումը, որոշ պաշտոնյաների բացակայության պատճառով։

ArmLur.am-ը կապ հաստատեց Առողջապահության նխարարի խոսնակ Մարիամ Ծատրյանի հետ՝ հասկանալու համար, թե ուր է նախարարը: Ի պատասխան մեզ ասացին.

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարեկան անսամբլեան է Ժնևում, որն ամեն տարի կայանում է և բոլոր երկրների ներկայացուցիչները բարձր մակարդակով ներկայանում են կատարված աշխատանքների մասին խոսելու և առաջիկա ծրագրերը պլանավորելու համար: Տիկին նախարարը Ժնև է մեկնել երեկ, թռիչքը երեկոյան է եղել՝ ժամը 11-ի սահմաններում, այդ ժամանակ ճշգնաժամային այս աղետալի իրավիճակի մասին դեռևս տեղեկատվություն չկար»:

 




Լրահոս