Ռուս աստղագուշակ Պավել Գլոբան կանխագուշակել է Ուկրաինայի և Եվրամիության տրոհումը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, նրա խոսքով, նահանգներին սպասում է մեծ դեպրեսիա, և երկիրը կկորցնի առաջնորդի իր դիրքը:
Գլոբայի կարծիքով՝ Ուկրաինան կարող է դադարել գոյություն ունենալ իբրև միասնական անկախ պետւթյուն: Նման ճակատագիր է սպասում նաև Եվրամիությանը, իսկ աշխարհը կհայտնվի համատարած ահաբեկչության վտանգի տակ:
Աստղագուշակի խոսքով՝ տնտեսական և քաղաքական ճգնաժամի արդյունքում Ուկրաինան կբաժանվի երեք մասի, որից երկուսը կներգրավվեն Ռուսաստանի կազմում: «Տրոհումը հիմա չէ, որ տեղի կունենա, սակայն 2014-ին Ուկրաինայում դե ֆակտո գոյություն կունենան երկու՝ միմյանցից անկախ վարչակազմեր` տարածքի ամբողջականության ֆորմալ պահպանման պայմաններում», – նրա խոսքը մեջբերում է«Новый Регион» գործակալությունը:
Աստղագուշակը մտավախություն է հայտնել, որ Արևելքում երկարատև պատերազմ կարող է ծագել: «Աստված չտա, որ դա կապված լինի Իրանի հետ, հակառակ դեպքում՝ ցանկացած ելքի դեպքում մենք կունենանք բացարձակ չվերահսկվող տոտալ ահաբեկչության իսկական պայթյուն», – ասել է Գլոբան: