![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/1035097-1.jpg)
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։ Այս մասին տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
«ՀՀ ԲՏԱ նախարարությունը այս պահին օպերատիվ կապի մեջ է կապի հայաստանյան օպերատորների հետ և աջակցում է առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,-ասվում է հաղորդագրությունում: