
Ֆիլիպինների ընտրական մարմինը համաձայնվել է մեղադրանք ներկայացնել նախկին նախագահ Գլորիա Մակապագալ-Արոյոյի նկատմամբ` 2007 թվականի ընտրությունները կեղծելու համար,- հայտնում է BBC-ն: Եթե Արոյոյին մեղավոր ճանաչեն, նրան կարող են դատապարտել ցմահ բանտարկության: Հիշեցնենք, որ Ֆիլիպինների կառավարության հետ վեճերից հետո Արոյոյին արգելել են երկրից հեռանալ: Այս շաբաթ Ֆիլիպինների գերագույն դատարանը մերժեց երկիրը լքելու արգելքը երկարաձգելու պահանջը, սակայն նրան դեռ թույլ չեն տա հեռանալ:Լրատվամիջոցի հաղորդմամաբ՝ նրա անունով տոմս է պատվիրված դեպի Սինգապուր: