Թբիլիսիի շրջանային դատարանն առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ռեւազ Դեմետրաշվիլիին ընդամենը 14 -տարվա ազատազրկման է դատապարտել: Դատարանն այդպիսով ավարտել է ամուսիններ Նշան եւ Ֆլորա Մինասյանների, նրանց որդու՝ Վազգենի սպանության, ինչպես նաեւ Մինասյանների դստեր՝ Գայանեին եւ Վազգենի մանկահասակ երեխային վնասվածքներ հասցնելու գործի քննությունը։ Հիշեղնենք, որ Ոճրագործությունը տեղի էր ունեցել 1994-ին։17–ամյա վաղեմությամբ այդ գործը բացահայտվել էր այս տարվա սեպտեմբերին։ Քննչական մարմինների տվյալներով՝ 1994թ. հունվարի 18–ին Գեորգի Օթարաշվիլին, Ռեւազ Դեմետրաշվիլին եւ Ալեքսանդր Ռեըազիշվիլին առեւանգել էին Վազգեն Մինասյանին եւ ազատ էին արձակել 15 000 դոլար ստանալուց հետո միայն։ Փրկագինը, սակայն, 150 000 դոլար էր. կողմերը պայմանավորվել էին, որ ողջ գումարը՝ 150 000 դոլարը պետք է վճարվի մի քանի օր անց։Մի քանի օր անց, սակայն, չարագործները որոշել էին սպանել Մինասյանի ընտանիքի անդամենրին, որպեսզի կոծկեն առեւանգման փաստը։Հաղորդվում է, որ սա առաջին գործն է Վրաստանում, որը քննվել է երդվյալ ատենակալների կողմից։
Հայ ընտանիքին սպանած վրացին դատապարտվել ընդամենը 14 տարվա ազատազրկման
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ