
Եվրամիության արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ նշելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկման մասին:
«Արգասաբեր մտքերի փոխանակում Արարատ Միրզոյանի հետ՝ մեր ինտենսիվ երկկողմ օրակարգի, Հայաստանի դիմադրողականության և ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգին աջակցության շուրջ:
Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ես վերահաստատել եմ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման գործընթացին, մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում»,- գրել է Բորելը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Զրուցակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ: