
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրապարակել է ինտերնետի և հեռախոսակապի վերականգնման աշխատանքների վերաբերյալ թարմացված տեղեկություն:
Ucom – 6 կայան վերականգնել է աշխատանքները, 8-ը դեռ գտնվում են խափանված վիճակում։
TEAM Telecom Armenia – 8 բջջային կայան դեռևս խափանված է։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել:
Վիվա-ՄՏՍ – 3 բջջային կայան վերականգնել է աշխատանքները:
Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում: