Հայաստանի ազգային հավաքականն սկսել է հավաքը` պատրաստվելով առաջիկա ընկերական հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականին միացել են հետևյալ ֆուտբոլիստները.
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»
Էդգար Սևիկյանը («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», Ռուսաստան) և Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան) ազգային թիմին կիմանան այսօր` ավելի ուշ։ Հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը («Ցինդաո Վեսթ Քոսթ», Չինաստան) հավաքին կմիանա մայիսի 28-ին։
Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հավաքականի ճամբար կժամանի հունիսի 3-ին, քանի որ հունիսի 2-ին իր ակումբի կազմում մասնակցելու է Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակչի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին Լյուբլյանայում արտագնա ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ, իսկ հունիսի 7-ին Երևանում կընդունի Ղազախստանի հավաքականին։