
Մարտի 25-ին՝ ժամը 16.03-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գայի փողոցում գտնվող կրպակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.19-ին, մարվել՝ 16.29-ին:
Այրվել է Վ. Գ.-ին պատկանող մսի կրպակի հատակը, պատը և տանիքը՝ մոտ 7 քմ: