Սանահին կայարանի՝ գետի մյուս ափին մնացած հատվածն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, որն ապահովում է Ալավերդու բժշկական կենտրոնը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Դեղորայքի, պարենի, առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր չկա։ Ըստ կարիքի՝ բնակիչներն ահազանգում են, աշխատում ենք համակարգված։ Ամբողջությամբ իրականացրել ենք պարենային ապահովումը, որևէ խնդիր սննդի չկա։
Փրկարարներն անձնուրաց, անձնվեր աշխատանք են իրականացնում` վարարած Դեբեդի վրայով պարանային եղանակով այս ամենը հասցնելով բնակիչներին»,- գրել է պատգամավորը։