Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ոլորտում խնդիրներ չկան. Օվերչուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև առևտրի ոլորտում խնդիրներ չկան:

«Բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Վերին Լարսը նորմալ աշխատում է։ Առևտրում, տնտեսությունում ամեն ինչ կարգին է»,- ասել է Օվերչուկը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի հետ առևտրում ընդհատումներ չկան։

Փոխվարչապետը չի հստակեցրել, թե նախատեսվո՞ւմ են արդյոք երկկողմ շփումներ հայկական կողմի հետ Մինսկում հունիսի սկզբին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում: «Կլինի նիստը, այնտեղ կլինի հայաստանյան պատվիրակությունը»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով համապատասխան հարցին:




Լրահոս