
Ոստիկանությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ երեկ ուշ երեկոյան Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա մի աղջիկ, ում մարմինն ամբողջովին պատված է եղել արյամբ: Գիտակցության չգալով` 29-ամյա աղջիկը մահացել է: Վարկածներից մեկի համաձայն`Ինգա անունով աղջկան ծեծելով դաժանաբար սպանել է Ստեփանավանի հանգստյան տներից մեկի պահակը:Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 58-ամյա մի տղամարդ: Սպանության դրդապատճառները ճշտվում են: