
Եվրամիության արտգործնախարարները հունիսի երկրորդ կեսին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետեւանքները։
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Նախարարները որոշել են, որ հունիսին Խորհրդում կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակի հետևանքները»,- ասել է Բորելը։
Նա հավելել է, որ նախարարները «պետք է պատրաստ լինեն վերադառնալ այս թեմային ցանկացած պահի, երբ խախտվեն եվրոպական արժեքները»։