![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/l-0x107wh-1280x746z-0.6141-2.jpeg)
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, ՆԳՆ փրկարարական ծառայության աշխատակիցներ, Ալավերդու, Տաշիրի և Ստեփանավանի համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի ղեկավարներ մայիսի 27-ին վաղ առավոտից մեկնարկել են աղետի հետևանքով առաջացած վնասների գույքագրման աշխատանքները։
Այցելություններ են իրականացվում ջրհեղեղից տուժած բոլոր բնակավայրեր հասցված վնասների չափերը գույքագրելու նպատակով։ Արձանագրված տվյալները կամփոփվեն աշխատանքների ավարտից հետո։