
ArmLur.am-ի թղթակիցը Սարդարապատից հայտնում է, որ երեկվանից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ПТС-ը Սարդարապատում է։
Ըստ Հեռուստաընկերության պատրաստվածությանը՝ ակնհայտ երևում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսել էր այց Սարդարապետ, որտեղ պետք է տեղի ունենար մեդալների հանձնում և պետական պաշտոնյաների մակարդակով մեծ միջոցառում։
Սակայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի անակնկալ այցը Սարդարապատ խաթարել է Փաշինյանի օրակարգը։
Նշենք, որ մինչ այս պահը՝ պետական որևէ պաշտոնյա Սարդարապատ չի այցելել։