Այսօր էլ մեզ համար պատմական է պահը դասեր առնելու հերոսական անցյալից և ոգեկոչվելու նոր հաղթանակներով․ Սուրեն Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Համազգային պայքարի հարազատ ընկերներ,
Առաջին Հանրապետությունը ձևավորվեց պատմական բարդ ու բախտորոշ շրջանում։

Մայիսյան հերոսամարտերի արդյունքում դարավոր դադարից նորից կարողացանք ձևավորել հայկական նորանկախ պետությունը։ Հուսալքության հաղթահարումը և պայքարի կամքը կանխեց թշնամու հարձակումը և բեկեց իրողությունների ողջ շղթան։

Բաշ֊Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերը հավաստեցին այն պատմական ճշմարտությունը, որ հաջողությունն անխուսափելի է, եթե կա հավատք և հարատև պայքար։

Այսօր էլ մեզ համար պատմական է պահը դասեր առնելու հերոսական անցյալից և ոգեկոչվելու նոր հաղթանակներով ու ապագայի լավագույն տեսլիքով»:




Լրահոս