ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարեկային ծառայության «հսկողության» ներքո թալանել են աղետի գոտում հայտնված բեռնատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում մասսայական բերման ենթարկմանը զուգահեռ, այսօր կարմիրբերետավորների վերադաս Հայկ Բաբայանը գնդապետից դարձավ գեներալ։
Այսօր այդ կոչումը Բաբայանին շնորհեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հենց Առաջին հանրապետության օրը։

Այս ընթացքում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ահռելի աշխատանք է կատարում Լոռու մարզի Ալավերդի համայնքում, սակայն բարելավված ոստիկանությունը և նորելուկ պարեկային ծառայությունը ջանք չի խնայում փչացնել սեփական հեղինակությունը։

Factor.am-ի հետ զրույցում բեռնատարի վարորդը պատմում է, թե ինչպես են պարեկներն իրեն վստահեցրել, որ մեքենան հսկում են, սակայն գիշերը աղետի գոտում հայտնված բեռնատարից շուրջ 2 մլն դրամ արժողությամբ 480 օղի են գողացել։

Հենց այսպես է բարելավված պարեկային ծառայությունն արտակարգ իրավիճակում աշխատում և ապահովվում անվտանգ և հուսալի երթևեկություն և ծառայություն։




Լրահոս