Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ մեկնում է Սարդարապատի հուշահամալիր։ ԶԼՄ ներկայացուցիչները նկատել են Փաշինյանի ավտոշարասյունը Սարդարապետ ուղևորվելու ճանապարհին։
Նշենք, որ առավոտյան ՀՀ վարչապետը խուսափեց Սարդարապատ մեկնելուց, ինչպես անում էր սովորաբար՝ հաշի առնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայությունն այնտեղ։
Իսկ այժմ շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակում են և Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ գնալ Սարդարապատ։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երեկ ավտոերթով գնացել էին Սարդարապատի հուշահամալիր եւ գիշերն անցկացրել էին այնտեղ՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։
Մանրամասները՝ տեսանյութում։