
Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ի տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ:
ArmLur.am-ը կապ հաստատեց Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ իրավիճակ է հիմա այնտե: Վերջինս պատասխանեց, որ հանձնաժողովը դեռ աշխատանք է կատարում:
«Մեր Աշտարակի կամուրջնա փլվում: Մասնագետներ մոտենում են, գան հասկանանք՝ ինչ կարանք անենք»,-ասաց նա
Էմմա Մարտիրոսյան