ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, մեկնել է Սարդարապատ: Հիշեցնենք, որ առավոտյան ՀՀ վարչապետը խուսափեց Սարդարապատ մեկնելուց՝ հաշի առնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայությունն այնտեղ։
Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Այստեղ տեղի է ունեցել զորահանդես, որտեղ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։
Մանրամասները՝ տեսանյութում։