Այսօր՝ մայիսի 28-ին, արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել:
Կայծակնահարվածները կանայք են, որոնցից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսները տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։ Այս մասին հայտնեց shamshyan.com-ը։
ArmLur.am-ը կապ հաստատեց «Գավառ» ԲԿ՝ պարզելու համար, թե ինչպես են իրենց զգում կայծակնահարված կանայք։
Բժշկական կենտրոնից մեզ պատասխանեցին, որ կանանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, դեռ գտնվում են հիվանդանոցում, սակայն վաղը դուրս կգրվեն։
Աննա Սրապիոնյան