
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Եթե երկու բառով ասեմ՝ ազգային խայտառակություն է Կաթողիկոսի մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր արգելափակելը:
Բայց կարծում եմ՝ մենք ավելի խորը երևույթի հետ գործ ունենք, որովհետև պատմական իրողություններ գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան պայքարում են Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև հայ եկեվեց ու հայ ժողովրդի միասնության դեմ։

