Լուկաշենկոն ասել է, որ ինքը ագրեսոր չէ և պատերազմ չի ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինքը ագրեսոր չէ, «ինչպես հաճախ են սիրում ասել», և պատերազմ չի ցանկանում։

«Ես ոչ մի պատերազմ չեմ ուզում, վստահ եմ, որ Բելառուսում ճնշող մեծամասնությունը պատերազմ չի ցանկանում», – ասել է պետության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ինքը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով փորձում է ժողովրդին փոխանցել «այն, ինչ հիմա կատարվում է, և դրան համապատասխան արձագանքել»։

«Սակայն դա չի նշանակում, որ Լուկաշենկոն ագրեսոր է և պատերազմ է ուզում, ինչպես գոռում են ու ճչում, հատկապես Լեհաստանում: Ավելի շատ քան միլիոնավոր բելառուսցիներ, ես չեմ ընդունում և չեմ ուզում պատերազմ»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը:

Նրա խոսքով, այժմ երկրում շատ է խոսվում ներկա վտանգավոր պահի, տարբեր տեսակի տագնապալի ազդանշանների, թեժ առճակատման մեծ հավանականության մասին։Նա կարևոր է համարում Հայրենական մեծ պատերազմի պատմական փորձի հետ կապված իրավիճակը, որի սկիզբը, ինչպես նշել է Լուկաշենկոն, առաջնորդները չեն կանխատեսել և պատշաճ կերպով չեն նախապատրաստվել։

«Դրա համար մենք չենք կարող դա բաց թողնել, ես միշտ ասում եմ զինվորականներին՝ մենք պետք է պատրաստվենք դրան, դրա համար էլ մենք խրամատներ ենք կառուցում մեր սահմանի արտյան հատվածում»,- պարզաբանել է պետության ղեկավարը։




Լրահոս