
Իսպանիայի Նախարարների խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Այսօր Նախարարների խորհրդում մենք որոշեցինք ճանաչել Պաղեստին պետությունը: Այսօր մեր երկիրը հայտարարում է, որ տառապանքի դիմաց անտարբերությունը անկարելի է։ Հնարավոր է խաղաղություն, համերաշխություն, նվիրվածություն և հավատ մարդկության հանդեպ»,- ասել է նախարարը։