Մարզպետարաններում կա շտաբ, որտեղ ամեն մեկին իր կարողությունների համապատասխան է աշխատանքը բաշխվում. ԿԳՄՍ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 28-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախարար Ժաննա Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ուսանողներին առաջարկում է միանալ աղետի գոտի՝ կամավորական աշխատանքներին:

ArmLur.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ մամուլի խոսնակ Կարինե Մանուկյանի հետ, հասկանալու համար, արդյոք ԿԳՄՍ-ն ուներ լիազորություն մասնակցելու գործընթացին, և ինչպես է կազմակերպվելու կամավորական հավաքագրումը, որին ի պատասխան ասացին.

«Քանի որ ԿԳՄՍ-ն ուսանողների պետական լիազոր մարմինն է, ինքը ուսանողներին ասում է, որ նման աշխտանքի կարիք կա, ավելին մենք տեղյակ ենք, որ մարզպետարաններն են իրականացնում համակարգման աշխատանքները և մարզային բուհերից արդեն ունենք ուսանողներ, ովքեր աշխատում են տեղում: Իրենց հավաքագրումը, տեղափոխումը իրականացվում է Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանների կողմից»:
Նրա խոսքով՝ մարզպետարաններում կա շտաբ, որտեղ ամեն մեկին իր կարողությունների համապատասխան է աշխատանքը բաշխվում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ի տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս