
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող World Challenge Cup սպորտային մարմնամարզության մրցաշարի նժույգ թափեր վարժությունում գրավել է չորրորդ տեղը:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Դավթյանը եզրափակչում վաստակել է 14,266 միավոր:
Զուգափայտ վարժությունում երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանն էլ հենացատկի եզրափակչում վաստակած 12,966 միավորով գրավել է 8-րդ տեղը:
Նույն մրցաշարում Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում: