
Հոլիվուդյան դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Ալբուկերկում “Վերջին սահման” ֆիլմի նկարահանումների ժամանակ վնասել է ճակատը,- գրում է The New York Post -ը, նկարահանման հրապարակում տեղի ունեցած դեպքից հետո Շվարցենեգերը Twitter-ում տեղադրել է իր նկարը, որտեղ երեւում է ճակատի արյունոտ վնասվածքը: Թե ինչպես է Շվարցենեգերը վնասել ճակատը, չի հաղորդվում: