
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։
«Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա առիթով Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և իմ գործընկեր Արարատ միրզոյանին։ Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ: Մենք հավատարիմ ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերության և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- գրել է Դարչիաշվիլին X-ի իր միկրոբլոկում: