
Ռուսական «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Փարիզի ՊՍԺ-ում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ փարիզյան ակումբը ռուս դարպասապահի տեղափոխության համար վճարելու է 20 միլիոն եվրո։ Կողմերը շարունակում են բանակցել և մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Ըստ աղբյուրի՝ «Պարի Սեն-Ժերմենում» մեծ հույսեր են կապում 25-ամյա դարպասապահի հետ։
Մատվեյ Սաֆոնովը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 30 խաղում դարպասը 11 անգամ պահել է անառիկ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։