Ավստրիական նավթագազային OMV ընկերությունում կարծում են, որ քանի դեռ ռուսական գազի հետ կապված պատժամիջոցներ չեն սահմանվել, պարտավոր են պահպանել «Գազպրոմի» հետ գոյություն ունեցող մատակարարումների պայմանագիրը, բաժնետերերին ասել է OMV-ի գործադիր տնօրեն Ալֆրեդ Շթերնը։ Նրա խոսքերը մեջբերել է ավստրիական der Standard թերթը։
«Քանի դեռ պատժամիջոցներ չկան, մեր տեսանկյունից, պարտավոր ենք պահպանել «Գազպրոմի» հետ գոյություն ունեցող գազամատակարարման պայմանագիրը»,- ասել է Սթերնը։
Հստակեցվում է, որ գործադիր տնօրենի հայտարարությունն արվել է երեքշաբթի օրը Վիեննայում բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։
«OMV-ն հետևում է գործող օրենսդրությանը: Սա ներառում է իրավական դաշտը, պատժամիջոցները, էմբարգոն, ինչպես նաև գործող պայմանագրերը», – նշել է նա:
Նա միաժամանակ ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում OMV-ի վերափոխման ուղղությամբ. այն աստիճանաբար պետք է վերածվի էկոլոգիապես մաքուր վառելիք և քիմիական նյութեր արտադրող ընկերության։