ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելին կոչ է արել բացել բոլոր անցակետերը Գազայի հատվածում, ասվում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։
«Իսրայելի իշխանությունները պետք է թույլ տան և ապահովեն մարդասիրական օգնության անհապաղ, անվտանգ և անխոչընդոտ առաքումը կարիքավորներին, և բոլոր անցակետերը պետք է բացվեն՝ համաձայն Անվտանգության խորհրդի 2720 բանաձևի», – ասել է Դյուժարիկը:
Նա ընդգծել է, որ մարդասիրական կազմակերպությունները պետք է լիարժեք, արագ, անվտանգ և անարգել մուտք ունենան՝ Գազայի հատվածում կարիքավոր բոլոր քաղաքացիական անձանց օգնություն տրամադրելու համար՝ համաձայն Անվտանգության խորհրդի 2712 բանաձևի»:«Գլխավոր քարտուղարը սգում է ավելի քան 36 000 պաղեստինցիների և մոտավորապես 1 500 իսրայելցիների կորստի համար, որոնք զոհվել են անողոք բռնությունների ժամանակ»,- ավելացրել է Դյուժարիկը։