
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում իրականացվող աշխատաքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն։
«Եթե պատրաստ եք որպես կամավոր ներգրավվել Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքներում, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները https://kamavor.mlsa.am/ հարթակում։
Ըստ լրացված հայտի և անհրաժեշտության՝ վաղվանից Ձեզ հետ կապ կհաստատվի»,- ասված է հաղորդագրության մեջ։